Այսօր ժամը 12-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
Թեման՝ Ինչո՞ւ, ամեն անգամ, երբ տեղումները սովորականից ավելի են լինում, փողոցներն անանցանելի են դառնում. ո՞վ է պատասխանատու դրա համար:
Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ