Լրահոս
Օրվա լրահոսը

Ստենոկարդիայի նոպաները կանխող եւ բուժող միջոցներ

Հունիս 15,2017 12:30

Սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձեւերից է ստենոկարդիան, որի պատճառը աթերոսկլերոզի հետեւանքով սրտի պսակաձեւ զարկերակների լուսանցքի սեղմումով, անոթների կծկանքով կամ դրանց զուգակցումով պայմանավորված՝ սրտամկանի անբավարար արյունամատակարարումն է: Նման դեպքերում լինում է լարման ստենոկարդիա, որի նոպաները հաճախ առաջանում են արագ քայլելիս, սար բարձրանալիս եւ դադարում են կանգ առնելիս: Ստենոկարդիայի նոպաներ առաջանում են նաեւ ծխելուց, ալկոհոլ գործածելուց, շատ ուտելուց: Հազվադեպ են հուզմունքի հետեւանքով առաջացող լարման նոպաները:

Ստենոկարդիայի նոպաները կանխելու համար նախ պետք է խուսափել ցավ առաջացնող ֆիզիկական բեռնվածությունից եւ նյարդային լարվածությունից, բայց եւ խորհուրդ չի տրվում լիարժեք հանգիստը, թույլատրելի են որոշ ֆիզիկական բեռնվածություններ: Պետք է սնվել փոքր բաժիններով, քանի որ շատ ուտելը կարող է դառնալ ստենոկարդիայի նոպայի պատճառ:

Բուսաբուժությունը ստենոկարդիայի ժամանակ ունի բազում օգտակար միջոցներ, որոնք ոչ միայն հանգստացնող, այլեւ բուժող հատկություն ունեն:

1. Վերցնել հավասար քանակությամբ չամիչ, ծիրանի չիր, սեւ սալորի չիր, ընկույզ, 1 հատ կիտրոն: Աղալ մսաղացով եւ ավելացնել 300 գրամ մեղր: Ուտել ամեն առավոտ՝ սոված փորին, մեկական ճաշի գդալ:

2. Հավասար քանակությամբ սխտոր, մեղր եւ կիտրոն խառնել իրար եւ 7 օր դնել սառնարանում: Օրական 1 անգամ խառնել: Օգտագործել օրական 3 անգամ՝ մեկական ճաշի գդալ, ուտելուց հետո:

3. 2 ճաշի գդալ չորացրած արեւքուրիկի վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր եւ 1 ժամ թողնել թրմվի, քամել: Խմել օրական 3 անգամ 50-ական միլիգրամ:

4. Վերցնել 1 մաս հազարատերեւուկ, 1 մաս կատվախոտ, 1 մաս արեւքուրիկ, խառնել իրար եւ 1 ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել 1 բաժակ սառը ջուր: 4 ժամ թողնել թրմվի, որից հետո 5 րոպե եռացնել: Եվս 2 ժամ թրմել ու քամել: Խմել օրական 3 անգամ, ամեն անգամ 1/3 բաժակ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930