Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում գրավիչ  պաշտոնները թափուր են

Հունիս 14,2017 23:43

Իջեւանի անտառտնտեսության եւ  ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ անտառներում մեծ թվով ապօրինի ծառահատումներ հայտնաբերվելուց հետո ազգային պարկի եւ նշված անտառտնտեսության տարածքներում ապօրինի հատումների վերաբերյալ քրեական գործեր հարուցվեցին:  Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային  բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց  զբաղեցրած պաշտոնից:  Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը նշված ժամանակաշրջանում գտնվում էր արձակուրդի մեջ, որովհետեւ  ապրիլի 2-ի  խորհրդարանական ընտրություններում  Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ՀՅԴ տարածքային թեկնածու էր: Ս. Մանուկյանը ընտրվեց պատգամավոր եւ այժմ  խորհրդարանում է:  Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի եւ Իջեւանի անտառտնտեսության տնօրենների պաշտոնները  թափուր են:

Մայիսի 16-ին 3 ամիս ժամկետով Իջեւանի անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Գաբրիելյանը, ով մինչ այդ նույն անտառտնտեսության տնօրենի տեղակալն էր: Բացի նրանից, Իջեւանում շրջանառվում են անտառտնտեսության տնօրենի հավակնորդների այլ անուններ: Թե ով կդառնա  Իջեւանի անտառտնտեսության տնօրեն` պարզ կդառնա  3 ամիս  հետո, օգոստոսին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. իջևանցի says:

    Դաշնակներն անտառը փրթում են սեփական բյուջե ձևավորելու, պատգամավոր դառնալու կամ էլ տարբեր հարցեր լուծելու համար: Այնքան լափել են անտառապահից մինչև նախարար փքվել են: Ով է մտածում անտառը պահպանելու կամ էլ կտրած-կերսծը վերականգնելու մասին: Իսկ Իջևանի անտառտնտեսությունը շուտով կղեկավարի հաշորդ դաշնակը, ով փայտի գործով հմտացած է:

  2. Արմենուհի says:

    Հաջորդ տնօրենը լինելու է ՀՀԿ-ից մարզպետի թեկնածու Սևակ Քոքոբելյանը, որը վստահ եմ անելու է ամեն ինչ նախկինում կտրված ծառերը վերականգնելու համար։

  3. իջևանցի says:

    Հովիկ Աբովյանի թեկնածուի դեպքում, ես համոզված եմ նույնիսկ ծառի ճյուղ չի կտրվելու, որքան հնարավոր լինի ծառատունկ են անելու…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930