Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը հաղթեց նաեւ Կարյակինին ու դարձավ «Norway Chess»-ի միանձնյա առաջատար

Հունիս 14,2017 23:39

Ստավանգերում այսօր կայացավ շախմատի «Norway Chess» գերհզոր մրցաշարի յոթերորդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով արդեն 41-րդ քայլում պարտության մատնեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի վերջին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ 5,0 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Գերմրցաշարի ավարտին մնում է երկու տուր:

Շնորհիվ փայլուն մրցելույթի եւ հատկապես Կրամնիկի նկատմամբ տարած հաղթանակի, Արոնյանն այս մրցաշարում անհատական վարկանիշով հընթացս հաղթահարել էր 2800-ի սահմանը՝ այն հասցնելով 2803,5 կետին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chesspro.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930