«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է նաև Թոմ Մքսորլին` Կանադայից:
Նա Օտտավայի Կանադական կինոյի ինստիտուտի գործադիր տնօրենն է: Դասավանդում է Քարլթոնի համալսարանի կինոյի բաժնում և CBC ռադիո 1-ի «Օտտավայի առավոտ» ծրագրի ամենշաբաթյա կինոքննադատն է:
Բազմաթիվ հրապարակումներ ունի կանադական և միջազգային կինոյի վերաբերյալ, հեղինակել է «Ատոմ Էգոյանի «Ապահովագրական գործակալը»՝ գրքի մեծության մի ուսումնասիրություն ֆիլմի (1991) մասին:
Ի դեպ, 2015-ին Օտտավայում Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումների շրջանակում Մքսորլին մասնակցել է «Արարատ» ֆիլմի ցուցադրությանը Կանադայում ՀՀ դեսպանատանը: Ֆիլմի ավարտին նա ելույթ էր ունեցել ու խոսել Էգոյանի «Արարատի» մասին, ներկայացրել դրա կողմից փոխանցվող գաղափարը:
Բացի կինոյից Թոմ Մքսորլին հետաքրքրված է ռոքով, երգում է եւ հարվածային գործիքներ է նվագում:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ