2017 թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Մատաղիսի գործով» դեռևս 2006թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացրեց:
Դատարանը նախ լսեց բողոքաբեր Ա. Զալյանի կարծիքը նախորդ դատական նիստի ընթացքում ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված նյութերի վերաբերյալ: Դրանք վերաբերում էին դեռևս 2007 թ. իրականացված քննչական գործողություններին:
Ա. Զալյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթերը ևս, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից: Եվ դրանց ուսումնասիրության արդյունքում ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել խոշտանգումների փաստի ուղղությամբ: Վճռաբեկ դատարանն էլ, համակարծիք լինելով, գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան նոր քննության:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ