Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսագետը ծխելու դեմ պայքարի ձևեր է նշում. «Երկու անգամ մնա վերելակի մեջ, երրորդ անգամ չի ծխի այնտեղ». (տեսանյութ). a1plus.am

Հունիս 14,2017 18:25

Ծխելու դեմ պայքարում, ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, պետք է տուգանել միայն ծխողին. «Մեխանիզմները, իրավական հիմքերը սխալ կլինեն, եթե պատասխանատվությունն ընկնի նրա վրա, ով ծխողներին տրամադրել է որոշակի տարածք, որպեսզի օգտվեն իր ծառայությունից: Եթե ծխողը սխալ քայլ է անում, հենց իրեն է պետք տուգանել»:

Տնտեսագետի կարծիքով պարտադիր չէ, որ պայքարի մեխանիզմները լինեն տուգանքների ձևով. «Օրինակ վերելակների մեջ կարելի է տեղադրել սենսորային ազդակներ, երկու անգամ մնա վերելակի մեջ, երրորդ անգամ չի ծխի այնտեղ: Նույն մեխանիզմը կարելի է կիրառել օբյեկտների ներսում՝ երկու անգամ կանչելով հրշեջներին, որպեսզի կրակի ազդանշանի պարագայում գան, երրորդ անգամից նոր կարելի է տուգանել տվյալ հաստատությանը՝ նման վարքագիծ դրսևորելու համար: Սա կլինի և՛ ապահովության մեխանիզմ, և՛ կկանխի նաև նման հարցերը»,- նշեց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930