«Հակամարտությունը բռնկվելու հնարավորություններ ունի: Միաժամանակ, արձանագրենք, որ նոր իրավիճակ մեր կյանքում չկա: Տարիներ շարունակ եղել է Ղարաբաղի չլուծված խնդիրը եւ բանակցային գործընթացը, որը դոփում է տեղում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, համաձայն որի՝ «Ղարաբաղի վրա պատերազմի ամպեր են կուտակվում», ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Նրա բնորոշմամբ՝ միջազգային հանրության համար եւս ակնհայտ է, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն հակամարտության ռազմական լուծում չեն տեսնում եւ նախընտրում են խաղաղ՝ բանակցային տարբերակը:
«Բայց քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա»,-նկատեց Զուրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ