Լրահոս
Օրվա լրահոսը

Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվողի համար ցմահ ազատազրկում են պահանջում

Հունիս 14,2017 17:32

«Եթե մեղադրող կողմը երկու հանցագործությունները հիմնավորված է համարում, անհասկանալի է դատախազի կողմից ամբաստանյալի համար 25 տարվա ազատազրկում պահանջելը»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննության ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է. « Ինձ համար ամբողջ դատաքննության ընթացքում չբացահայտվեց այն հանգամանքը, թե ինչու ինքնախոստովանություն տեղի ունեցավ: Թեև ամբաստանյալը դատաքննության ընթացքում նշեց, որ ինքնախոստովանական ձայնագրությունը փորձ էր` ընդամենը պարզելու, թե Տիգրան Ասատրյանը կապ ունի սպանության հետ, թե` չէ, բայց եթե գործին հետևում ես, տպավորությունն այնպիսին է, որ հենց Իսրայել Սարգսյանն է խոստովանում ամենը, ինքն է տվյալներ հրապարակում»:

Երեմ Սարգսյանը դատարանին դիմեց՝ ասելով, որ Իսրայել Սարգսյանի նկատմամբ պետք է կիրառվի առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում:

Այսօր Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը ներկայացրեց պաշտպանական ճառը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի տասնիննին: Իսրայել Սարգսյանն էլ հրաժարվեց պաշտպանական իր վերջին խոսքից:

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասներն ավելի ուշ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930