Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոբեդան» զբաղված է գյումրեցիներին թալանելով»․ պնդում է Գագիկ Համբարյանը (Տեսանյութ)

Հունիս 14,2017 16:44

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթ իրականացնող «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը, չարաշահելով Գյումրու ավիաշուկայում իր մենաշնորհային դիրքն, ահռելի թանկ գներ է սահմանել տոմսի համար։ Բացի այդ, ըստ քաղաքագետի, «Պոբեդան» թալանում է» ուղևորներին, օրինակ՝ միմյանց կողք նստելու ցանկություն ունեցողներից 500 ռուբլի գումար է գանձում, երեխաների սնունդը ինքնաթիռ բարձրացնելու համար՝ մոտ 10 հազար դրամ։

«Բյուջետային ավիաընկերությունն իրավունք չունի այդ քաղաքականությունը վարել, դա տարրականորեն մենաշնորհի չարաշահում է և հարստահարում է ժողովրդին։ Ինչ նկատի ունեմ, եթե թռիչքից 2-3 օր առաջ Գյումրիից-Մոսկվա կամ Մոսկվայից-Գյումրի արժե 101 հազար դրամ, ինքնըստինքյան ինձ՝ որպես ուղևոր, հետաքրքրում է՝ ինչ ծառայություններ է տրամադրելու տվյալ ավիաընկերությունը, այս դեպքում «Պոբեդան» իր ուղևորներին։ Պարզվում է «Պոբեդան» ոչ մի ծառայություն չի մատուցում, ուղեբեռը 10 կիլոգրամ է, ձեռքի ուղեբեռ թույլ չեն տալիս ներս տանել, ավելի խայտառակ փաստեր ասեմ, եթե երկու ուղևորներ՝ նույն ընտանիքի անդամներ կամ ընկերներ ցանկություն ունեն իրար կողք նստելու, ապա դրա համար պետք է լրացուցիչ վճարեն։ Պարզվեց, որ մարդիկ, որոնք ունենք մանկահասակ երեխաներ և նրանց ուտելիք է պետք տանել ինքնաթիռի սրահ, ևս պետք է վճարեն։

Մյուս ավիաընկերությունները, որոնք բյուջետային չեն, սովորական ավիաընկերություններ են, այդ գումարի սահմանում ամեն ինչ տրամադրում են իրենց ուղևորին, 10 կիլոգրամ բեռի փոխարեն 20 կիլոգրամ են տրամադրում, 7-10 կիլոգրամ ձեռքի բեռ են թույլ տալիս ներս տանել, թույլ են տալիս երեխեքի ուտելիքը ներս տանել, տրամադրում են հյութ և ուտելիք հենց թռիչքի ընթացքում։ Այս բոլորը «Պոբեդա» ընկերությունը չի տրամադրում, բայց գները պակաս չեն, քան մյուս ավիաընկերություններինը։

Ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հետաքրքրում է, թե ի՞նչ է ձեռնարկում ՀՀ կառավարությունը, կոնկրետ Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը, որը զբաղվում է մոնոպոլիստների կողմից իրենց դիրքերի չարաշահման դեմ պայքարով, ի՞նչ է անում, որպեսզի «Պոբեդան» չչարաշահի իր մենաշնորհը»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ նախապես չեք գնում տոմսը, որպեսզի էժան գնով կարողանաք ձեռք բերել, կոնկրետ «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները հենց թռիչքի առաջին օրը պարզաբանել են, որ նախապես կարելի է գտնել էժան տոմսեր, քաղաքագետն ասաց․ «Դա աբսուրդ է, ենթադրենք դեպք է պատահել ու ինձ շտապ տոմս է հարկավոր, ես ի՞նչ է, պարտավո՞ր եմ 101 հազար դրամ վճարել Գյումրիից թռչելու համար ու վճարել մի ավիաընկերության, որը բացարձակապես ոչ մի ծառայություն չի՞ տրամադրում ո՛չ ինքնաթիռից դուրս, ոչ՛ ինքնաթիռի ներսում։ Նույն բյուջետային ավիաընկերությունները թռնում են Վրաստան՝ Թբիլիսի և Քութայիսի։ Հարցրեք մի հատ նույն «WizzAir» ավիաընկերությունը չարաշահո՞ւմ է իր լիազորությունները և մենաշնորհային դիրքը վրացական շուկայում, չկա էդպիսի բան։ «Պոբեդա» ավիաընկերությունը հայկական ավիաշուկայում զբաղված է գյումրեցիների թալանով»։

Նշենք, որ այս թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ թե՛ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից և թե՛ «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչ, «Քրոսնեթ» ընկերությունից։ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից պարզաբանեցին, որ իրենք գնային քաղաքականությամբ չեն զբաղվում, իսկ «Քրոսնեթ» ընկերությունից Արմինե Ավետիսյանը պատասխանեց, որ իրենք «Պոբեդայի» տեղեկատվական գործընկերն են, և իրավունք չունեն միջամտելու «Պոբեդայի» գնային քաղաքականությանը։

Մանրամասները տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930