Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն էր երևանյան հեղեղումների պատճառը

Հունիս 14,2017 16:35

Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ Երևանում հորդառատ անձրևներից հեղեղումները լինում են անփութության և աղբի պատճառով:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մինասյանը պարզաբանեց, թե ինչպես է լինում, որ աղբի պատճառով ջրահեռացում տեղի չի ունենում. «Հիմա Երևանի տարածքով անցնող Գետառը տարբեր տեղերում ունի ջրի դուրս մղելու հատվածներ: Քաղաքի այդ հատվածներում աղբը սոսկալի է, չեն մաքրում այն հատվածը, որտեղ ցանցեր են տեղադրված: Դրանք տիղմով լցվում են ամիսներ շարունակ, և հորդառատ անձրևի ժամանակ կիսով չափ պակասում է ջրի պարունակությունը, որը պետք է դուրս գա: Անցեք Զանգվի ձորով, տեսեք` ինչ է կատարվում ափերին հսկայական օբյեկտներ են կուտակված և աղբ»:

Պարոն Մինասյանը բացառեց, որ հեղեղումները կարող են առաջանալ սխալ ինժեներական հաշվարկների և քաղաքաշինական սխալների պատճառով: Նա մտահոգվեց, որ ինչպես բոլոր ոլորտներում, այս ոլորտում էլ վիճակը փնթի է: Մյուս կողմից էլ՝ պատճառ կարող է լինել այն, որ ասենք տաղավարներ ու շենքեր կան, որոնց շրջակայքում ճիշտ թեքություններ չեն արվել, որ ջուրը հեռացվի:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ևս բացառեց, որ հեղեղումները կարող են ինժեներական սխալի պատճառով լինել. «Խնդիրը ոչ ճիշտ շահագործման հետ է կապված, հորանները պետք է մաքուր պահել: Հետևողական պետք է լինել այս խնդիրներում, հակառակ դեպքում այդ ամենը կարող է կրկնվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930