Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանը դատավորից պահանջեց արդարացնել Արարատ Խանդոյանին (Տեսանյութ)

Հունիս 14,2017 15:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ իրականացնելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով դատավարությունը:

Այս նիստում նրա պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը հիմնավորեց, որ իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմը բացակայում է: «Զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, ոստիկաններն են բռնություն կիրառել ցուցարարների հանդեպ: Երկու ոստիկանների՝ Խանդոյանի դեմ տված  ցուցմունքներն էլ հակասում են իրար, նրանք անգամ հավաքի վայրում չեն եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով պաշտպանական ճառի բովանդակությունը՝ ասաց Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ ճառով միջնորդում է արդարացնել Արարատ Խանդոյանին: Վերջինս էլ համաձայն է պաշտպանի ներկայացրած հիմնավորումների եւ պահանջի հետ:

Ճառի լսումից հետո Արարատ Խանդոյանն էլ իր հերթին դատավորին հայտնեց, որ իր պաշտպանական ճառը դեռ պատրաստ չէ, ուստի ժամանակ է խնդրում: Ըստ այդմ, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 27-ին, ժամը 11-ին:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930