Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի դիրքորոշումը կոշտ է. ՀՀ-ի հիմնը փոխելու հարց օրակարգում չկա

Հունիս 14,2017 15:27

«Նման հարց մեր օրակարգում այսօր Հայաստանում գոյություն չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Խոսքը Հայաստանի հիմնը փոխելու մասին է:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Le Club de Richard Findykian ռադիոշոուին հյուրընկալվելիս ասել էր, որ Հայաստանի նոր օրհներգ կարող է դառնալ իր «Քե՛զ համար, Հայաստա՛ն» երգը: «’Pour toi Arménie’-ն կարող է դառնալ նոր հիմն, ահա թե ինչ եմ ես ուզում,- ասել է նա:- Նախագահ Սերժ Սարգսյանը, և ոչ միայն նա, համաձայն են ինձ հետ»:

Քննարկումներում հնչում են նաեւ Արամ Խաչատրյանի գրած օրհներգի, Տիգրան Մանսուրյանի՝ «Ես իմ անուշ Հայաստանի» տարբերակները:

Աղվան Վարդանյանը չի ցանկանում քննարկել ի հարց, որն իր համոզմամբ՝ չկա Հայաստանի օրակարգում:

Հարցին`եթե այս քննարկումները «միս ու արյուն» ստանան, ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ՀՅԴ-ն, մեր զրուցակիցն ասաց, որ «եթե»-ներով հարցերին չի պատասխանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930