Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմական դրություն հայտարարելու մասին նախագիծը կառավարությունում է

Հունիս 14,2017 15:17

Կառավարության վաղվա՝ հունիսի 15-ի նիստին գործադիր մարմինը պատրաստվում է հավանություն տալ պաշտպանության նախարարության ներկայացրած ՝ ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Այս մասին տեղեկանում ենք նիստի օրակարգից:
Նախագծով առաջարկվում է հետեւյալ փոփոխությունները՝

1.«Ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում»:
2.«ՀՀ Ազգային ժողովը կարող է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը»:
3. «Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ՀՀ կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:
4.«Օրենքի 6-րդ հոդվածի՝1) վերնագրում «ՀՀ Նախագահի հրամանագրի» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության որոշման» բառերով»:
5.«Ռազմական դրության գործողության ժամանակահատվածում` չի անցկացվում ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություն, չի կարող ներկայացվել կամ չի կարող քննարկվել ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծ, ՀՀ կառավարության կողմից չի կարող դրվել իր վստահության հարցը, չի կարող անցկացվել հանրաքվե»:
6.«Օրենքի 8-րդ հոդվածի.1-ին մասի`ա. «դ» կետում «տեղաշարժման ազատության» բառերը փոխարինել «ազատ տեղաշարժվելու իրավունքի» բառերով, բ.«ը» կետում «հավաքներ եւ հանրային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ» բառերը փոխարինել «հավաքների ազատության իրավունքի» բառերով, իսկ «կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների եւ միավորումների» բառերը փոխարինել «կազմակերպությունների» բառով, «ժբ» կետում «խոսքի ազատության» բառերը փոխարինել «կարծիքի արտահայտման ազատության» բառերով:
7. «ՀՀ Ազգային ժողովը կարող է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը»:
8. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Հանրապետության Նախագահի հրամանագրով» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության որոշմամբ» բառերով:

Առաջարկվող այս փոփոխությամբ նաեւ սահմանվում է կառավարության լիազորությունները ռազմական դրության իրավական ռեժիմի դեպքում՝
Սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաև վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը:

Որոշում է ընդունում ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման մասին, ինչպես նաեւ սահմանում է նրանց խնդիրները:

Կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
Կարող է ռազմական դրություն հայտարարվելուց հետո ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ընթացիկ տարվա` ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները:

Վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության կարիքների, ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը:

Սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ:
Ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները:

Սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ:

Սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության ու տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը:

Այս որոշման նախագիծը, ինչպես տեղեկանում ենք հիմնավորումից, բխում է սահմանադրական փոփոխություններից, եւ եթե նախագիծն ընդունվի, ապա այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլին, երբ կդադարեն նախագահի լիազորությունները:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930