Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստանդարտ Դիալոգ». Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խեղաթյուրում է փաստերը

Հունիս 14,2017 15:10

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ աշխատակազմի ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, մի կողմից փորձել է մոլորեցնել հասարակությանը, մյուս կողմից, սակայն, անուղղակի ապացուցել, որ ներկայացված բոլոր մեղադրանքները ճշմարիտ են:

Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող լաբորատորիանների թիվը 33 են, և որ ծիծաղելի է անգամ այստեղ մենաշնորհային դիրք տեսնել:

Մինչդեռ բաց նամակում նշել էինք և խոսել ոչ թե ՀՀ ողջ տարածքում, այլ Երևան քաղաքում գործող չորս անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների մասին, որոնցից երեքում իրականացվել էր ապօրինի ստուգում, առանց համապատասխան ստուգաթերթի: Այդ լաբորատորիաների շուկայից դուրս մնալու պարագայում Ծառայության լաբորատորիան Երևան քաղաքում ստանում է մենաշնորհային դիրք:

Ծառայությունն ըստ էության շրջանցում է փաստերը՝ փորձելով շեղել ուշադրությունը հիմնական պրոբլեմից և անպատասխան թողնելով հիմնական հարցադրումը: Ի դեպ՝ հարկ է նշել, որ ՍԱՊԾ–ում հստակ չեն տիրապետում հանրապետությունում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերությունների (այսուհետ՝ ԱՍՓ) պարզ թվաքանակին: ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` հանրապետությունում ԱՍՓ իրականացնող ընկերությունների թիվը 35 է և ոչ 33:

Բաց նամակում հստակ նշել էինք, որ լաբորատորիաները կարողացել են գոյություն պահպանել ի հաշիվ սննդամթերքի փորձաքննության՝ բարձրաձայնելով միայն վերջին երեք ամիսների փորձաքննության խնդիրը: Իսկ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անվտանգության որոշ ցուցանիշներ փորձաքննում է միայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» լաբորատորիան, առաջին եռամսյակում փորձաքննությունների պատվերի քանակի տոկոսային պատկերը դառնում է խիստ տրամաբանական, ավելին` առաջին եռամսյակում առանց վերապահման գործող միակ լաբորատորիան եղել է «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ը:

Հրապարակելով առաջին եռամսյակում պատվիրված փորձաքննությունների թիվը՝ կրկին անգամ փորձել են ուշադրությունը շեղել հիմնական պրոբլեմից, այն է, որ գրեթե երեք ամիս լաբորատորիան գրեթե պատվեր չի ստացել: Ավելին անուղղակիորեն ընդունել են, որ երբ որևէ այլ լաբորատորիա որևէ ցուցանիշ կարողանում է փորձաքննել, այլևս այդ ցուցանիշը «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ին չեն պատվիրում, իրենց պարզաբանման մեջ նշելով, որ «ի դեպ, առաջիկայում գումարների բախշման ծավալների փոփոխություն կարող է լինել, քանի որ էքսպրես մեթոդով մանրէաբանական փորձաքննություններ արդեն կարող է նաև այլ լաբորատորիա»:

Ընկերությունն իր բաց նամակով ՀՀ Նախագահից խնդրել է հավասար պայմաններ դաշտում գործող բոլոր լաբորատորիաների համար` դեմ արտահայտվելով արտոնյալ պայմաններին, որը տարածվում է նաև կազմակերպության վրա:

Նույն կերպ էլ հիմնավորել են լաբորատորիայի կողմից իրականացվող ծախսերի արդյունավետությունը: Ըստ էության միայն էմոցիոնալ գնահատականներ տալով և որևէ կերպ չանրադառնալով, թե օրինակ ինչու՞ է նոր մեքենա գնվում և արդյո՞ք այդ գումարով հնարավոր չէր զարգացնել լաբորատոր որևէ ենթակառուցվածք:

Ներկայացնում ենք փաստեր առանց որևէ էմոցիոնիալ գնահատականի, ունենալով մեկ նպատակ՝ թույլ չտալ ծառայությանը մոլորեցնելու հասարակությանը և որպես պրոբլեմի հերքում փորձել ներկայացնել իրականում պրոբլեմի հաստատումը:

 

«Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930