Այսօր արյան դոնորի միջազգային օրը խորհրդարանում արյունատվության ակցիա էր կազմակերպվել: Ակցիային առավել ակտիվ էին մասնակցում ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: «Ելք» եւ ՀՅԴ խմբակցություններից մեկական պատգամավոր մասնակցեց ակցիային:
Պատգամավորներից առաջինը արյուն հանձնեց ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նաիրա Զոհրաբյանը հումոր արեց`«իշխանության արյունից ինչքան հնարավոր է՝ շատ քաշենք»: Հրայր Թովմասյանն էլ հակադարձեց`իմ եւ Նաիրա Զոհրաբյանի արյունը նույն կարգի է՝ 2-րդ դրական, ու հորդորեց`տիկին Զոհրաբյանի արյունից էլ շատ վերցնեք:
Արդեն Կարեն Ավագյանի արյուն հանձնելու ժամանակ Նաիրա Զոհրաբյանը շարունակեց հորդորը`Կարեն Ավագյանից էլ շատ արյուն վերցրեք:
Լրագրողները նկատեցին, որ Նաիրա Զոհրաբյանը իշխանությանը մեղադրում է կոռումպացված լինելու մեջ: Լրագրողների եւ Նաիրա Զոհրաբյանի զրույցը`կոռուպցիայի կանխարգելման եւ իշխանության`կոռուպցիայի դեմ պայքարի մասին`տեսանյութում:
Հակադարձելով Նաիրա Զոհրաբյանի`իրենից շատ արյուն վերցնելու հորդորին, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց`տիկին Զոհրաբյանը հումոր էր անում ու նկատեց`ինքը պատրաստ է արյուն տալ այնքան, որքան հարկավոր է:
Մանրամասները`տեսանյութում
Պատգամավորներն, ի դեպ, այդքան էլ ակտիվ չէին արյուն հանձնելու գործում: Հազիվ երկու տասնյակ պատգամավոր մասնակցեց ակցիային:
Ակցիային միացան նաեւ լրագրողները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ