Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիլիջանի ազգային պարկի հատումների գործով, կաշառքի համար, 2 պաշտոնյա կալանավորվել է

Հունիս 14,2017 11:53

ՀՀ բնապահպանության նախարարության Դիլիջանի ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների գործով 2 պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Կաշառք ստանալը, որը կատարվել է խոշոր չափերով»): Այդ պաշտոնյաները կալանավորվել են: Քրեական գործով նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը:

Դիլիջանի ազգային պարկի անտառներում ապօրինի հատումների կապակցությամբ մեկ գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում») ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930