Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռումպացված չինովնիկին ոչ ոք հայրենիքի դավաճան չի համարում. «Հայկական ժամանակ»

Հունիս 14,2017 10:59

Կոռուպցիայի կանխարգելման մեջ ներգրավել են փորձում ինչ-որ «ազդարարների». «Ազդարար է համարվում այն մարդը, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձ է եւ բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման, էթիկայի կանոնների խախտման մասին։

Ազդարարման երեք համակարգ կա՝ ներքին, արտաքին եւ անանուն։ Ներքին ազդարարման դեպքում ազդարարը այս իրավիճակներից որեւէ մեկի մասին հայտնում է իր անմիջական վերադասին, հաղորդումը հաշվառվում է, սկսվում է վարույթ։ Արտաքին ազդարարման դեպքում հաղորդումը ներկայացվում է իրավասու մարմնին։ Թե ներքին, եւ թե արտաքին ազդարարման ժամանակ պետք է ապահովվի ազդարարի գաղտնիությունը։ Անանուն հաղորդում ներկայացնելու դեպքում այն պետք է բավարար չափով հիմնավորված լինի, վերաբերի կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի, պարունակի տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել։ Անբարեխիղճ ազդարարները օրենքով չեն պաշտպանվի»։

«Ազդարարի» ինստիտուտը, հասկանալի է, չի աշխատի։ Նախ՝ հասարակությունը, պոտենցիալ ազդարարները կոռուպցիային այնքան էլ դեմ չեն։ Կոռուպցիայի դեմ իշխանությունները գրանտներ են ստանում, անմիտ օրենքներ գրում՝ իբրեւ թե ընդառաջ գնալով հասարակության պահանջին։ Իբրեւ թե հասարակությունը պահանջում է կոռումպացված չինովնիկների արյունը, հետեւաբար՝ իշխանությունները որոշում են պայքարել կոռուպցիայի դեմ։ Մարդիկ պարզապես չեն սիրում տարեցտարի հարստացող եւ բոլորիս աչքի առաջ առավել հանդուգն դարձող չինովնիկներին։ Չեն սիրում չինովնիկներին սպասարկող մեքենաները, շքեղ առանձնատները։ Չեն սիրում այն անարդարությունը, որը իրենց եւս թույլ չի տալիս ունենալ այդ ամենը։ Իսկ այնպես, կոռումպացված չինովնիկին ոչ ոք հայրենիքի դավաճան չի համարում, ինչպես Չինաստանում:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930