Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրվա ընդդիմության այս «թաթալաբազությունների» ֆոնին տարիներ առաջ ՀԱԿ-ի մարտավարությունը՝ հրաժարվել Երեւանի ավագանիում աշխատելուց, շատ ավելի արդարացված քայլ էր. «Հրապարակ»

Հունիս 14,2017 10:43

Երեւանի քաղաքապետարանում հայտնված «Ելքն» ու «Երկիր ծիրանին», ամենայն հավանականությամբ, որոշել են զավեշտի վերածել քաղաքի ավագանու աշխատանքը, ինչպես դա հաջողությամբ անում են Գյումրիում եւ Վանաձորում։

Եվ, առհասարակ, դժվար է հասկանալ, թե իրենց պահվածքով ինչ են ուզում ասել «Ելքն» ու «Երկիր ծիրանին», եթե ընդունել են ընտրությունների արդյունքներն ու պատրաստակամություն հայտնել աշխատել քաղաքապետարանում։

Հա, կարծես տիկին Փոստանջյանը քաղաքապետարանի լույսերն անջատելու եւ ժողովրդի փողերը քամուն չտալու մասին հայտարարություն էր արել։ Տիկնոջն առաջարկում եմ քամուն չտալ ժողովրդի (երեւանցիների) նյարդերը եւ գնալ նիստերի։ Մինչեւ կոկորդներս կուշտ ենք ընդդիմության փողոցային պայքարից։

«Ելքն» էլ առաջնորդվում է «ամենամեծ լրջությունն անլրջությունն է» կարգախոսով։ Տիկնայք եւ պարոնայք, հրաժարվեք ավագանու ձեր մանդատներից, եթե կարծում եք, որ քաղաքապետն իրականում քաղաքապետ չէ, իսկ նախագահը՝ նախագահ։ Արարողությունների առիթով ոտքի չկանգնելը կամ ԱԺ-ում ՀՀ նախագահի ելույթից թռնելն ամենեւին էլ նոր փետուրներ չի ավելացնում ձեր ընդդիմադիր «ջանին»։ Դա նույնն է, թե մեկը պետական օրհներգի ժամանակ ոտքի չկանգնի, ինչ է թե իր կողմից չընդունված նախագահը ոտքի է կանգնել։

Պետք է իմանալ եւ միշտ հիշել, որ նույն արհամարհանքին կարող եք արժանանալ իշխանությունների կողմից, ձեզ կարող են անգամ չբարեւել, կարող են անտեսել ձեր առաջարկներն ու նախաձեռնությունները։ Այնպես, ինչպես դուք եք փորձում աշխատել նախագահի կամ քաղաքապետի հետ, բնավ աշխատելու ձեւ չէ։ Աստծո սիրուն, սա չհամարեք ընդդիմության ներքին գործերին միջամտելու փորձ։ Արեք՝ ինչ խելքներիդ կփչի, միայն հիշեք, որ պարտավոր եք հաշվի նստել ընտրողների կարծիքի հետ։

Ասեմ նաեւ, որ օրվա ընդդիմության այս «թաթալաբազությունների» ֆոնին տարիներ առաջ ՀԱԿ-ի մարտավարությունը՝ հրաժարվել Երեւանի ավագանիում աշխատելուց, շատ ավելի արդարացված քայլ էր։ Ի դեպ, ՀԱԿ-ն այն ժամանակ ավելի շատ տեղեր էր զբաղեցրել քաղաքապետարանում, քան այսօր «Ելքն» ու «Երկիր ծիրանին» միասին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930