Եվրոպական ակումբային մրցաշարերի ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստների հինգ նոր անվանակարգ է սահմանել:
Որոշվելու են լավագույն դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանը, հարձակվողն ու Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստը:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշրջան 2016/2017-ի մրցանակները կհանձնվեն օգոստոսի վերջին Մոնակոյում:
Դափնեկիրներին որոշող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՉԼ-ի ու ԵԼ-ի խմբային փուլին մասնակցած ակումբների մարզիչները (նրանք իրենց ղեկավարած թիմերի ֆուտբոլիստներին ներկայացնելու իրավունք չեն ունենա), ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող երկրների 55 լրագրողներ:
Մրցանակների հավակնորդների անունները կհրապարակվեն օգոստոսի 4-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ segodya.ua-ի