Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պրոսպեկտի շուկայի մոտ առաջացած հեղեղը, Նարեկ Սարգսյանի ենթադրությամբ, խցանման, այլ ոչ թե նախագծային սխալի հետեւանք է. «Հրապարակ»

Հունիս 14,2017 10:21

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց, որ Պրոսպեկտի շուկայի մոտ առաջացած հեղեղը, իր ենթադրությամբ, խցանման, այլ ոչ թե նախագծային սխալի հետեւանք է։ «Որովհետեւ նախագիծն արվել է 80-ականներին եւ կառուցվել է այդ ժամանակ, հեղինակն էլ Աշոտ Ալեքսանյանն էր եւ շատ գրագետ անձնավորություն էր ոչ միայն որպես

ճարտարապետ, այլեւ որպես ինժեներ։ Էնպես որ, կարող եմ ասել՝ դա, վստահորեն, համակարգի խցանումների պատճառով է։ Իսկ թե խցանումների համար որ ծառայություններն են, որ պետք է հետեւեն եւ ջրատարները մաքուր պահեն, ինձ հիմա դժվար է ասել»։

Հիշեցրինք, որ պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, որը հաղորդագրություն է տարածել եւ արդարացել՝ իրենք շատ լավ աշխատել են, մաքրել են, բայց Պրոսպեկտում ջրատարը չի հասցրել ջուրը հեռացնել։

«Դա շատ տեխնիկական խնդիր է, ինձ դժվար է գնահատական տալ, միգուցե եւ իրենք ճիշտ են ասում, որովհետեւ արտակարգ իրավիճակների պարագայում կարող է եւ այդ ջրատարների հզորությունները չբավարարեն»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Իսկ գուցե նախապե՞ս այդ հաշվարկներն արվեին, երբ կառուցվում էր քաղաքի ջրահեռացման համակարգը՝ հաշվի առնել արտակարգ իրավիճակների հավանականությունը։ «Լավ հարց է, իհարկե, տրամաբանական հարց է, բայց դա, ինչքան ես հասկանում եմ, ուղղակիորեն կապված է տնտեսական հիմնավորման հետ։ Ենթադրենք, խողովակի տրամագիծը 60 սմ է, դա մի բան է, եթե պետք է կառուցեն 120 սմ-ով, դա այլ բան է եւ ավելի թանկ է»։

Նարեկ Սարգսյանն ըստ էության բացատրեց, թե որն է խնդիրը, բայցեւ նկատեց. «Այն, որ Երեւանում ընդհանրապես ստորգետնյա կոմունիկացիաների խնդիր կա, դա միանշանակ է»։ Հիմա հնարավոր է փոխել, բարելավել Երեւանի ջրահեռացման համակարգը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930