Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առեւտուր անել՝ փողերը խնայելով

Հունիս 14,2017 16:00

Դա միանգամայն հնարավոր է համացանցի միջոցով

«Ի՞նչ բերեմ ձեզ այստեղից»` ինչպես ամեն տարի, այս անգամ էլ բարեկամս ԱՄՆ-ից ամռանը Հայաստան գալիս այս հարցը տվեց: «Ոչինչ պետք չի, հիմա ամեն բան, ինչ դուք եք այդտեղի խանութներից գնում, մենք էլ կարող ենք գնել, եւ շատ արագ ու մատչելի կհասնի մինչեւ մեր տուն, այնպես որ` դու իզուր ճամպրուկդ մի՛ ծանրաբեռնիր»,- պատասխանեցի բարեկամիս եւ մտածեցի` ինչ հասանելի է դարձել աշխարհը համացանցային առեւտրի շնորհիվ:

Առաջին անգամ 2000-ականների սկիզբն էր, երբ համացանցի միջոցով գիրք պատվիրեցի: Բավականին թանկ արժեր ե՛ւ գիրքը, ե՛ւ նրա տեղափոխումը Հայաստան, եւ շատ անհանգիստ էի` արդյո՞ք սա խաբեություն չէ, արդյո՞ք գիրքը տեղ կհասնի, արդյո՞ք գումարը ստացան եւ այլն: Տարիների ընթացքում, սակայն, համացանցային առեւտուրն այնքան հիմնովին տեղ գտավ հայաստանցիներիս կյանքում, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե այդպիսի բան երբեւէ չէր եղել: Համացանցով կարելի է պատվիրել ոչ միայն Հայաստանում գտնվող ապրանքներ, օրինակ` ուտելիք սուպերմարկետներից կամ ռեստորաններից, ծաղիկներ, հագուստ եւ կոշիկ` տեղի խանութներից, այլեւ, ինչպես ասում են, կարող ենք դուրս գալ միջազգային ասպարեզ: Կարող ենք որեւէ արտասահմանյան ավիաընկերությունից պատվիրել տոմսեր, ծովափնյա հյուրանոցում` համար, միջազգային փառատոնի կամ կարեւոր սպորտային եւ համերգային միջոցառման տոմսեր: Ավելին, կարելի է համացանցով ցանկացած երկրի ցանկացած ապրանք գնել, եւ կարճ ժամանակում այն տեղ կհասնի:

Ebay, aliexpress, amazon համակարգերից վաղուց ենք օգտվում: Դատելով փոստատներում առաքումներ ստացողների հերթերից` այդ միջոցով աշխարհով մեկ գնումներ են անում շատերը: Սակայն արդեն որոշ ժամանակ է, որ համացանցային առեւտուրն է՛լ ավելի մատչելի է դարձել: Եթե նախկինում կային խանութներ, վաճառողներ, որոնք իրենց ապրանքը Հայաստան եւ մի շարք այլ երկրներ չէին ուղարկում կամ ուղարկում էին շատ ավելի բարձր ճանապարհածախսով, քան սեփական երկրի ներսում, ապա հիմա այդ հարցն էլ է կարգավորված: Գլոբբինգ համակարգի միջոցով աշխարհի ցանկացած կետից հնարավոր է առեւտուր անել, եւ ընտրած ապրանքները առանց որեւէ խոչընդոտի տեղ կհասնեն: Պետք է ընդամենը մտնել ձեր ցանկացած խանութի պաշտոնական էջը, գրանցել ձեր առեւտուրը եւ որպես առաքման հասցե նշել Գլոբբինգի` կոնկրետ ձեզ տված հասցեն այդ երկրում: Ներկայումս Գլոբբինգն իրականացնում է առաքումներ 5 երկրների տարածքում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան:

Մի ամիս չկա, ինչ Գլոբբինգի միջոցով նոթբուք գնեցի, եւ այն արժեցավ ընդամենը 80 հազար դրամ: Այդպիսի պարամետրերով համակարգչի համար ես Երեւանի խանութում կվճարեի մոտ երկու անգամ թանկ: Իսկ գործընկերս հրաշալի հեռախոս էր պատվիրել շատ մատչելի գնով` առաքման համար վճարելով ընդամենը 450 դրամ: Մոտ մեկ տարվա գործունեության ընթացքում Գլոբբինգը իր հայաստանցի հաճախորդներին հասցրել է 150 հազարից ավելի ծանրոց` ամենատարբեր չափի, քաշի եւ գնի:
Մոտ 20 տարի առաջ ինձ ինչ-որ էլեկտրոնային սարք էր պետք, եւ ես զանգեցի Լոնդոն ու խնդրեցի ծանոթիս այդ սարքը գնել, որպեսզի երբ հասնեմ Անգլիա, ինձ փոխանցի: «Մի վախեցիր,- վստահեցրեց ծանոթս,- քեզ վրա էժան կնստի, ինտերնետով եմ պատվիրելու»: «Տերդ մեռնի գիտություն,- մտածեցի ես,- երբ ենք դրան հասնելու»: Պարզվում է՝ հասանք, եւ բավականին շուտ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը գովազդային չէ: Պարզապես խորհուրդ եմ տալիս, թե ինչպես է հնարավոր փող խնայել:

 

«Առավոտ»

13.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Տնտեսապէս առաջացած երկիրներում մէջ, համացանցային առեւտուրը ուղղակի քայքայում է «իսկական» խանութների եւ անոնց տէրերի ներկան ու ապագան, հետզհետէ անհետացնում է զանոնք. մինչեւ իսկ ամենամեծ առեւտարական հաստատութիւնները գոյութեան խնդիր ունին այս ուղղութեամբ:

    https://www.pressreader.com/canada/toronto-star/20170520/281921657983412

    https://www.ctvnews.ca/business/attention-shoppers-your-online-shopping-habits-are-killing-the-neighbourhood-mall-1.3417539

    https://www.fastcompany.com/3066110/is-amazon-killing-jobs-and-destroying-communities

    https://finance.yahoo.com/news/e-commerce-killing-traditional-retail-220106161.html

    https://www.marketwatch.com/story/amazon-is-going-to-kill-more-american-jobs-than-china-did-2017-01-19

    (Հայաստանի պարագային, պարզ է՝ այս կացութիւնն ալ ոմանք վերագրելու են անշուշտ կառավարութեան, ասոր համար ալ յաւելեալ անէծքներ ուղղելով անոր անդամների հասցէին … lol…)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930