Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել միզուղիների բորբոքման ժամանակ

Հունիս 14,2017 13:00

Միզուղիների բորբոքման հիմնական պատճառ կարող է հանդիսանալ այս կամ այն վարակը: Միզուղիների բորբոքումների պատճառները տարբեր կարող են լինել: Դրանք տարբեր են նաեւ կանանց ու տղամարդկանց պարագայում: Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկման պատճառով միզուղիների որոշակի հատվածով անցնելով՝ հարուցիչը ակտիվություն է ցուցաբերում, ախտահարում հարակից հյուսվածքները եւ առաջանում է բորբոքային գործընթաց:

Բորբոքային հիվանդությունը կարելի է ձեռք բերել մրսածության, օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության, սխալ հագուստ ընտրելու դեպքում,  երբեմն նաեւ՝ սեռական ճանապարհով, կամ հասարակական օգտագործման տարածքներում որոշ կանոններ անտեսելու դեպքում:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է մասնագետի հետ խորհրդակցել եւ պատրաստել հետեւյալ բուժամիջոցը. 30 գրամ եղեսպակ, ավելացնել 60 գրամ երիցուկ, 2 լիտր գինի, թողնել 30 ժամ, հետո քամել եւ օրը 4 անգամ 40-ական գրամ խմել միզուղիների բորբոքման ժամանակ:

Կարող եք այլ տարբերակ եւս փորձել.  10 գրամ երիցուկի տերեւներին ավելացնել 40 գրամ խաղողի ծաղիկներ, աղալ, մզվածքին ավելացնել  25 գրամ մեղր եւ օրը  3 անգամ մեկ ճաշի գդալ ուտել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930