Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումներ

Հունիս 14,2017 12:30

Բազեդովյան հիվանդություն

1. 1 բաժակ մանրացրած ընկույզի վրա լցնել 300 միլիլիտր սպիրտ, 7 օր թողնել մութ տեղում, որից հետո քամել: Խմել օրական մեկ անգամ, 40 կաթիլ:
2. 10 գրամ ընկուզենու տերեւը, 10 գրամ եղինջը, 10 գրամ կատվախոտի արմատը, 10 գրամ մատուտակի արմատը լավ խառնել, որից հետո վերցնել 2 ճաշի գդալ, վրան լցնել կես լիտր ջուր, 2 րոպե եռացնել թույլ կրակի վրա, ամբողջ գիշեր թողնել թրմվի: Առավոտյան քամել եւ ամբողջ օրվա ընթացքում կումերով խմել:
3. Կարտոֆիլի ծաղիկներից թեյ պատրաստել եւ խմել օրական 3 անգամ, 2 ամսվա ընթացքում:
4. Օրական 2-3 անգամ խմել 100-ական միլիլիտր թարմ թթու կաղամբի հյութ:
5. Օրական 3 անգամ խմել 100-ական միլիլիտր գազարի հյութ: Գազարը հակացուցված է արյան մածուցիկության դեպքում:
6. Օրական 3 անգամ, ուտելուց առաջ խմել 40-ական կաթիլ առյուծագիի թարմ հյութ:
7. Հիվանդությունը կանխելու համար օգտագործել մեծ քանակությամբ խնձոր:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930