Հունիսի 13-ին, ժամը 18:02-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում կարկուտի հետևանքով վնասվել են ցորենի և գարու ցանկատարածքներ։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. հունիսի 12-ին, ժամը 22։30-ի սահմաններում տեղացած կարկուտից վնասվել են մոտ 110 հա ցորենի և 20 հա գարու ցանկատարածքներ։
Նշված տարածքը չի վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:
ԱԻՆ