Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչը հունիսի 11-ին «Սալկուտ» ամառանոցից անտառ է գնացել, որպեսզի ծառերին աճող սունկ հավաքի: Նա սայթաքել, ընկել է զառիթափից, գլուխը դիպել է ծառի կոճղին: Համագյուղացիները ֆիզիկապես առողջ տղամարդուն որոնելով՝ նրան մահացած են գտել:
Հունիսի 14-ին Բերդավանում կկայանա 65-ամյա տղամարդու հուղարկավորությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ