Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Մեծամասշտաբ պատերազմական գործողությունները Թուրքիայի շահերից չեն բխում

Հունիս 13,2017 22:15

«Արդեն եկել է պահը, որ արաբական երկրները որոշեն, թե ինչ են անելու Սիրիայի հարցում»,- հունիսի 13-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, Սիրիայում տեղի ունեցող իրավիճակը ներքին խնդիրներից վերածվել է տարածաշրջանային խնդիրների և ունի նաև գլոբալ նշանակություն: Անդրադառնալով Թուրքիայի գործողություններին՝ նա ասաց, որ անպայման չէ, որ նրանք հաջողության հասնեն, քանի որ ավելի մեծ ծրագրեր ուներ:

«Պետք չէ երբեք բացառել, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները ցանկացած պահի կարող են այնպիսի վիճակ ստեղծել, որը և՛ Թուրքիայի շահերից է բխում, և՛ Ադրբեջանի: Չեմ կարծում, որ Թուրքիայի շահերից կբխի, որ մեծամասշտաբ պատերազմական գործողություններ սկսվեն Արցախ-Ադրբեջան կամ Հայաստան-Ադրբեջան ճակատում: Որովհետև դա կարող է իսկապես անվերահսկելի դառնալ և կներքաշեն այլ պետությունների»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը չի բացառում, որ Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին, բայց այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարը իրեն լավ զգա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930