Մոսկվայում ձերբակալվել է 33-ամյա տղամարդ, որը կասկածվում է քաղաքային ծառայության աշխատակցի վրա կրակելու մեջ: Ինչպես հայտնում է «Մոսկվա» գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, տուժածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հունիսի 11-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ մի քանի մարդ վիճում են: Դեպքի վայր հասած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա գործազուրկ տղամարդու. վերջինիս խոսքով՝ ինքը վեճ է ունեցել ճանապարհային աշխատանքներ իրականացնող քաղաքային ծառայության աշխատակիցների հետ: Վեճի ընթացքում տղամարդը հանել է տրավմատիկ ատրճանակը և երեք անգամ կրակել նրանց վրա:
Կատարվածի հետևանքով Հայաստանի քաղաքացին ազդրի վրա երկու վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ