Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանրամասն ուսումնասիրվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի եւ Զ. Զանյանի պահման պայմանները և առողջական վիճակը

Հունիս 13,2017 19:36

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակի և հայտարարության առիթով սկսվել է քննարկման ընթացակարգ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց՝ 2017 թվականի հունիսի 12-ի՝ Զ. Զանյանի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակի և Վ. Գերավետյանի հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 13-ին չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի հետ, մանրամասն ուսումնասիրել վերջիններիս պահման պայմանները և առողջական վիճակը, ինչպես նաև նրանց առողջությանը վերաբերող բժշկական փաստաթղթերը: Կալանավորված անձանց բարձրացրած հարցերը տեղում քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ արդարադատության նախարարություն:

Կալանավորված անձանց բացատրվել են իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները և արդյունավետ միջոցները, բաց նամակում և հայտարարության մեջ նշված խնդիրների վերաբերյալ նրանց տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930