Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. Խոշտանգող մարդասպանը ունի անձնական կայք, որտեղ հայտարարում է, որ հայ սպանելն իր գործն է

Հունիս 13,2017 17:20

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ելույթը «Ազգային խորհրդարանների դերը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներում» Երկրորդ տարածաշրջանային սեմինարի ժամանակ:

Հարգելի գործընկերներ,

Մարդու իրավունքների պաշտպանությունը և տարածաշրջանային խաղաղության կառուցումը այսօրվա կարևոր հիմնահարցերից են: Այն, ինչ ամրագրված է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում պետք է ընկալվի որպես օրենք յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուրիս համար: Մարդու իրավունքները միջազգային բարոյական նորմեր են, որոնք դեռևս ձգտում են դառնալ իրավական նորմեր, որոնք պետք է պահպանվեն ամենուր, ցանկացած իրավիճակում և հանգամանքներում:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին գլուխը հստակ նշում է, որ յուրաքանչյուր ոք ազատության և անձի անվտանգության իրավունք ունի: (հոդված 5 fifth) և ոչ ոք չպիտի ենթարկվի խոշտանգումների, ոչ մարդկային վերաբերմունքի կամ պատժի:(հոդված 3).

Իմ խորը համոզմամբ, այդ գլուխը պետք է ունենա իր բացատրական գործընթացը մեր որոշ կոլեգաների համար, որպեսզի կառուցվի ավելի քաղաքակիրթ և արժանահավատ երկիր այս տարածաշրջանում: Օրինակ` շարունակական մարդկային խոշտանգումները չեն կարող լինել ժողովրդավարության վկայություն: Անգամ պատերազմներն ու ճակատամարտերը ունեն իրենց քաղաքակրթությունը:

Այն համեստ միտքը, որ եթե երկիրը միանում է որոշակի դաշնագրի կամ կոնվենցիայի, արդեն որդեգրում է այդ փաստաթղթում ամրագրված քաղաքականությունը,բավականին կասկածելի է:

Այս ամենի ապացույց կարող է լինել Ռամիլ Սաֆարովի օրինակը, ով 16 անգամ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Ցավով արձանագրում եմ, որ դա պատահեց Հունգարիայում «Գործընկերություն հանուն խաղաղության» միջազգային ծրագրի ժամանակ: Ոչ այնքան կարևոր է՝ ինչպիսին էր իրավական լուծումը, բարոյական կողմը չի կարող ընկալելի լինել:

Երեկ պարոն Բորիս Չիլովիչը իր ելույթում նշեց, որ Հունգարիան մարդու իրավունքների մայրաքաղաքն է: 8 տարի անց նա ազատ արձակվեց և ավելին՝ նախագահի կողմից հռչակվեց որպես ազգային հերոս՝ հայ սպանելու համար: Խոշտանգող մարդասպանը ունի անձնական վեբկայք, որտեղ նա հայտարարում է, որ հայ սպանելն իր գործն է, և ինքը չի զղջում դրա համար: Մենք այնքան դեպքեր ունենք ապրիլյան քառօրյա պատերազմի օրերից, երբ ադրբեջանցի զինվորները խոշտանգել են հայերին, մասնատել նրանց մարմինները և նկարել ու դրանք տարածել համացանցի միջոցով:

Իմ խորին համոզմամբ այս կարգի քաղաքականությունը շատ թույլ ապացույց է քաղաքակիրթ երկրի, որը ձգտում է մարդու իրավունքների պաշտպանության և տարածաշրջանային խաղաղության կառուցման: Ես մեծապես հորդորում և խնդրում եմ յուրաքանչյուրիս տեղեկացված լինելու շարունակական գործընթացներից ոչ միայն պառլամենտական մակարդակով, այլև պետական և ազգային մակարդակով:

Ցանկացած վերաբերմունք և անգամ յուրաքանչյուր քայլ պետք է ստանա իր օբյեկտիվ գնահատականը: Միջազգային վերաբերմունք պետք է ձևավորվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ: Միայն այս կերպ վարվելով մենք կարող ենք աշխարհի պաշտպանված քաղաքացու համար կառուցել անվտանգ միջավայր: Եվ ընդունեք այս խոսքերս որպես բաց հայտարարություն, և եթե ցանկություն կհայտնեք, միացեք այս հայտարարությանը:

«ԾԱՌՈՒԿՅԱՆ» խմբակցության քարտուղար

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930