Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անտեր ու դուրս իտալացի աղջկանից անցա՞նք երկրաշարժին»․քաղաքագետը՝ Հայոց օրհներգը փոխելու մասին (Տեսանյութ)

Հունիս 13,2017 16:58

Սոցիալական ցանցերում թեժ քննարկում է սկսվել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության հիման վրա ստեղծված ՀՀ օրհներգը Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու շուրջ։ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ քննարկվող փոփոխությունը շատ անհաջող է։

«Աղքատ իտալացի աղջկա երգը բացարձակ անհարիր է մեր պետության օրհներգին։ Երևի այդ աուրան է նաև բացասաբար ազդում մեր կյանքի վրա։ Ես սնահավատ մարդ չեմ, բայց ուզում եմ, որ մեր օրհներգը լինի փառապանծող, խրոխտ, հույս տվող, որի մեջ կլինեն ընդգրկված մեր հաղթանակները։ Բայց ինչ ենք մենք տեսնում․մի խղճուկ երգից անցնում ենք մեկ այլ երգի, որը գրվել է 1988 թվականի երկրաշարժի կապակցությամբ ու ցույց է տալիս մեր անհույս, խղճուկ վիճակը, երբ որ ամբողջ աշխարհը մեզ գալիս էր օգնության։

Ես, իհարկե, շատ հավանում եմ Շառլ Ազնավուրի երգը, բայց ինչպես մեր սերնդի ներկայացուցիչներն, այնպես էլ տարիքով մարդիկ շատ լավ գիտեն, որ Շառլ Ազնավուրի երգը օրհներգի համար չի գրվել, դա երկրաշարժին նվիրված երգ է։ Ես բացարձակ չեմ ցանկանա, որ մեր հանրապետության օրհներգը լինի արհավիրքին նվիրված երգ։ Ես այդ երգը լսելուց անընդհատ հիշում եմ երկրաշարժը, մեր ավերված Գյումրին, հիշում եմ զոհերին, որոնք կային փողոցներում։

Շառլ Ազնավուրի երգի տեսահոլովակում նույնիսկ կա էդ արհավիրքը։Ես գտնում եմ, որ բացարձակ անհարիր քննարկում է այդ երգի շուրջ։ Շառլ Ազնավուրը մեր ազգի պարծանքն է, բայց այդ երգը խղճահարություն առաջացնող է, ինչպես ասում են՝ մրից ելնում, մրջուրն ենք ընկնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930