Լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանության կազմակերպման համար ցմահ ազատազրկման ենթարկված Լոմ-Ալի Գայտուկաևը մահացել է բանտում երկարատև խրոնիկ հիվանդությունից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Վոլոգդայի շրջանի պատժի կրման դաշնային ծառայությունից:
«Իսկապես, հունիսի 10-ին Գայտուկաևը մահացել է միջշրջանային դատապարտյալների համար շրջանային հիվանդանոցում: Նախնական տվյալներով՝ երկարատև խրոնիկ հիվանդությունից»,- ասել են վարչությունից:
Աննա Պոլիտկովսկայան, որը հետևողականորեն քննադատում էր Չեչնիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը` հատկապես մարդու իրավունքների ոտնահարման ոլորտում, սպանվել է 2006թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայում` իր բնակարանի մոտակայքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ