Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օպերատիվ տվյալներով՝ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի 8 համայնքներ. ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը մեկնել էր մարզ

Հունիս 13,2017 16:46

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան մեկնել էր Արմավիրի մարզ՝ նախօրեին տեղացած կարկուտի վնասները դիտարկելու նպատակով: Փոխնախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ շրջել է մարզի մի շարք համայնքներում, հանդիպել գյուղացիների հետ:
Դիտարկումների արդյունքներով՝ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի թվով 7 համայնքներ՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը: Վնասի չափը նշված համայնքներում հիմնականում տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում, առանձին տնտեսություններում մինչև 100 տոկոս վնասվածություն է գրանցվել:

«Օպերատիվ տվյալներով՝ երեկ տեղացած կարկուտը թեթև վնասներ է հասցրել նաև Շիրակի մարզում: Հակակարկտային կայանները ինտենսիվ աշխատել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից համայնքներում, ինչպես նաև Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները շատ ավելի մեծ կլինեին», – իր խոսքում նշել է Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով՝ տեղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է սեղմ ժամկետներում ակտերը ներկայացնել մարզպետարան, որն էլ տվյալները կամփոփի և կուղարկի հանրապետական հանձնաժողով՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930