Հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժինը, օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելով, կանխել է թմրանյութի՝ Գյումրի տեղափոխման դեպք։ Վանաձոր-Գյումրի ճանապարհի 56-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակ գյուղի մոտ թմրանյութ պահելու, օգտագործելու ու պահելու կասկածանքով բերման են ենթարկվել երկու գյումրեցիներ։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով, որ նրանց մեքենայի սրահից հայտնաբերվել ու առգրավվել է մոտ 80 գրամ փշրվող, չորացված, մանրացված, կանեփանման զանգված։
Նրանք հայտնել են, որ նշված զանգվածը պատկանում է իրենց և ձեռք են բերել ոմն Լյովայից։ Հարուցվել է քրեական գործ, վերջիններս ձերբակալվել են։ Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել Լևոնի տանը, որտեղից հայտնաբերվել է կանեփանման թուփ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ