Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունն ընդդեմ «Ելքի». «Ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակ», «բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներ»

Հունիս 13,2017 14:44

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը

2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այժմ ձգտում են սահուն անցում կատարել ավտորիտարիզմից (ղեկավարվող ժողովրդավարությունից) դեպի կոշտ, առավել դիկտատորական ռեժիմ: Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»:

Սահուն անցումն ապահովելու եւ ժողովրդավարություն խաղալու համար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին խիստ անհրաժեշտ են «ընդդիմադիրների» մասնակցությամբ արարողակարգային տեսարանները, որոնցից մեկը «երդմնակալության» անվան տակ բեմադրվեց սույն թվականի հունիսի 12-ին` Երեւանի Արգիշտի 1 հասցեում: Ներկայացմանը եւ խրախճանքին, որը կազմակերպվել էր հանրային գումարներով, մասնակցում էին Բաղրամյան 26-ի մեծաքանակ հաճախորդներ, այդ թվում նաեւ` իրեն «ընդդիմադիր» հռչակած խմբակը: Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացված «երդմնակալության» արարողության մասնակիցներն ի ցույց դրեցին հրեշավոր ծրագրի` գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին: Երեւանի քաղաքապետարանում` Բաղրամյան 26-ի «երդմնակալությանը» ներկա գտնվելու եւ մասնակցելու իրողությունները գաղտնազերծում են բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին:

Նախօրեին էլ` Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ դահլիճում չգտնվելու միջոցով լռակյաց ընդունումը հայրենի բնօրրանի տարածքների հանձնման պատրաստակամության մասին դավաճանական հայտարարության, այդ հայտարարությանը չարձագանքելը եւ դա հանրությանը որպես «բոյկոտ» մատուցելը, «Սասնա ծռեր» հերոսախմբի գործողություններում քրեական հանցակազմ տեսնելու մասին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության հասցեին հնչեցրած որակումները նույնպես մասն են կազմում Բաղրամյան 26-ի հաճախորդաց սցենարի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը`

• Դատապարտում է «ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակի մատուցած ծառայությունները Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին:
• «Սասնա ծռեր» խմբի անդամներին ճանաչում է որպես քաղաքական բանտարկյալների:
• Հայկական պետականության ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք կազմող մեկ անտրոհելի ռազմա-քաղաքական ամբողջականության որեւիցե ձեւով սակարկումը Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի եւ նրանց հաճախորդաց խմբի կողմից ճանաչում է որպես ոճրագործություն հայ ժողովրդի դեմ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
13.06.2017թ.
Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930