Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Սա բացառիկ նախաձեռնություն է. Հ. Նաղդալյան

Հունիս 13,2017 14:36

Խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից՝ փորձագետներից բաղկացած «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծման գաղափարը ողջունում է նույն հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ համարելով այն բացառիկ նախաձեռնություն:

Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց.

«Սա իսկապես ողջունելի գաղափար է, որովհետև այսօր խորհրդարանական դիվանագիտությունը ընդլայնվում է , «step by step» խորացնում է իր առնչությունները, ծավալները և, բնական է, մասնագիտական կարողությունների կիրառման լուրջ պահանջ կա: Խորհրդարանական դիվանագիտությունը ավելի ճկուն և ազատ է արտահայտման մեջ , բայց, այնուամենայնիվ, ունի խնդիրներ, որոնցից է՝ մասնագիտական, փորձագիտական կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը, և այս իմաստով սա բացառիկ նախաձեռնություն է: Այսպիսի համապարփակ խորհրդատվական հարթակ երբևիցե չենք ունեցել, թեկուզև նախկինում եղել է բավականին լայն համագործակցություն՝ տարբեր ինստիտուտների, փորձագիտական շրջանակների հետ՝ ինչպես միջխորհրդարանական պատվիրակությունների հարթությունում, այնպես էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքների ձևաչափում, թեմատիկ տարբեր առնչությունների հետ կապված:  Այսօր , այս խորհրդակցությանը ներկա են և համագործակցության ցանկություն են հայտնել փորձագիտական հանրույթի ավելի քան երեսուն կայացած և անվանի ներկայացուցիչներ, և ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել նրանց՝ արձագանքման համար:

Մեր հանրապետությունում այսօր նման կայացած ինստիտուտների խոսքը և՛ իրենց մասնագիտական և՛ հանրային ընկալման խորքային իմաստով բավականին ազդեցիկ է: Իհարկե, խորհրդարանական դիվանագիտության բարդությունների և նրբությունների մի շարք գոյություն ունի, որտեղ առկա են խնդիրներ, որոնք առնչվում են ազգային պետական և կուսակցական շահերի համադրմանը, անհատական և խմբային շահերին, իսկ պատվիրակությունները հիմնականում բազմակուսակցական են: Այստեղ կան նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների , արտաքին քաղաքականության պատասխանատվության խնդիրներ և այլն, բայց ամեն դեպքում շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս քննարկման հարթակը որպես «ուղեղային կենտրոն» կայացնել և հասնել սիներգիայի՝ խորհրդարանական դիվանագիտության իմաստով: Հավատում եմ, որ նախկինում ունեցած մեր համագործակցության փորձը՝ այսօր շատ ավելի ընդլայնված, համապարփակ կերպով արդյունքների է բերելու և բարձրացնելու է խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը:»

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930