«168 ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը
– Ապրիլին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց, թե տեսնում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի իրականացման հեռանկար։ Երևանը հերքեց նման բանաձևի որևէ քննարկում։ Կարո՞ղ եք ասել, թե մասնավորապես ի՞նչ է եղել Մոսկվայում, և դրա հետ կապված ի՞նչ ակտուալ հարցեր կարող են ՄԽ համանախագահները քննարկել Երևանում։
– Մենք հաստատապես չգիտենք, թե ինչ է եղել Մոսկվայում, քանի որ այն, ինչ հայտարարվել է, բավականին մշուշոտ էր։ Եվ կարծես ճիշտ է, որ ինչ ասվում է քննարկումների ժամանակ, չի հրապարակվում, որովհետև շտապելու պատճառով կարող են բացասական հետևանքներ լինել։
Ես չեմ կարծում, որ «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, ընդ որում՝ խաղաղության դիմաց, ոչ թե ճանաչման, այսօր ակտուալ է: Այդ տարածքները
Ղարաբաղի անվտանգության երաշխիքն են, իսկ հանձնել այդ երաշխիքները միայն խաղաղության խոստման դիմաց, մեղմ ասած, խելամիտ չէ։
– Այո, առավել ևս կա հրադադարի մասին պայմանագիրը, որն Ադրբեջանը չի պահպանում։
– Այո։ Այսինքն՝ կարելի է խոսել Ղարաբաղի կողմից ինչ-որ փոխզիջումների մասին միայն այն դեպքում, եթե առաջին հերթին՝ Ղարաբաղը լինի բանակցությունների կողմ, ընդ որում՝ այդ հարցում Հայաստանն է մեղավոր, որ
Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, երկրորդ՝ երաշխիքներ ոչ թե խաղաղության, այլ Ղարաբաղի կարգավիճակի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ քննարկում, այլապես տարածքներ տալ ոչնչի դիմաց՝ անիմաստ է:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում