Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թող ինչ-որ մեկը զանգի Հատուկ քննչական ծառայություն, ասի՝ հանցագործության դեպք է տեղի ունենում» (Տեսանյութ)

Հունիս 13,2017 12:59

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանների, կարգադրիչների ու Ժիրայր Սեֆիլյանի ու ընկերների գործով ներգրավված փաստաբանների միջեւ տարաձայնություններ կան: Ոստիկանները դատարանի շենքից ներս մտնող փաստաբանների անձը հաստատող վկայականներ են պահանջում, ըստ փաստաբանների, գրառում իրենց անձնական տվյալներն ու պահանջում բացել նրանց պայուսակները՝ զննության համար:

Փաստաբաններից մի քանիսը պնդում են, որ ոստիկանների արածը խուզարկություն է, ինչի իրավունքը նրանք չունեն:

«Ես հրաժարվում եմ, արգելում եմ բացել իմ պայուսակը, որեւէ մեկը չի կարող փաստաբանին զննել, դա բացառվում է»,- ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նույնպես հրաժարվեց պայուսակը զննելու պահանջից. «Կասեք՝ ով է հրաման տվել, որ ցուցակագրեք փաստաբանների անձնական տվյալները: Սա ազգային անվտանգությո՞ւն եք ներկայացնելու, ո՞ւմ եք ներկայացնելու, դուք գիտեք՝ իրավունք չունեք, անձնական տվյալներ գրանցեք, սա քրեորեն պատժելի արարք է: Քրեորեն պատժելի արարք եք անում, թող ինչ-որ մեկը զանգի Հատուկ քննչական ծառայություն, ասի՝ հանցագործության դեպք է տեղի ունենում»:

Երբ փաստաբանները ահազանգեցին, որ ոստիկաններն ու կարգադրիչները խուզարկություն են իրականացնում դատարանում, կարգադրիչներից մեկը ճշտեց. «Հարգելի պաշտպան, ճիշտ ներկայացրեք լրագրողներին, մենք խուզարկություն չենք անում, արտաքին զննություն ենք իրականացնում»:

Փաստաբան Նինա Կարապետյանցն էլ ընդհատեց կարգադրիչին. «Խնդրում եմ ձեր տոնն իջեցրեք, այն ինչ դուք եք անում, կարող եք անվանել թիթեռ, փուչիկ, նապաստակ, բայց ձեր արածը խուզարկություն է»:

Խուզարկությունը բոյկոտած փաստաբանները հրաժարվում են նիստերի դահլիճ մտնել, դատական նիստը դեռ չի սկսվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930