ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օրերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն իր հնչեցրած դիտարկմանը, թե ժամանակն է, որ եռանախագահները ոչ միայն հասցեական հայտարարություններ անեն, այլեւ գործողությունների դիմեն՝ Ադրբեջանին սանձելու համար:
«Եռանախագահները բազմիցս են հայտարարել՝ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Չնայած դրան, Ադրբեջանը ձեւացնում է, թե իրեն չի վերաբերում այդ կոչը, որը կարող է արհամարհել այն: Բոլորին պարզ է, ով է հրադադարը խախտում, բայց միջնորդ երկրները ստիպված են հասցեական հայտարարություն արել»,-նկատեց Նալբանդյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: «Կարծում եմ՝ միջազգային հանրությունը գալիս է հետեւյալ ըմբռնմանը, որ Ադրբեջանը սպառնում է մշտապես ուժ կիրառել եւ ուժի կիրառմամբ լուծել հիմնախնդիրը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ