Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԻՀԿ-ի բազմաթիվ առաջարկություններ իրացվել են ԱԺ կողմից ընդունված հակակոռուպցիոն փաթեթում

Հունիս 13,2017 12:13

Ս․ թ․ հունիսի 9-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ազդարարների պաշտպանության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը և դրանց կից փաթեթը:

Օրինագծերի վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկների քննարկման նպատակով հունիսի 2-ի և 5-ին ԹԻՀԿ ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, նախագծերի համահեղինակ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և «ԵԼՔ» խմբակցության հետ։

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկություններից 7-ն ընդունվել են ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի։ Առաջարկությունները հիմնականում վերաբերել են ազդարարի և ազդարարման ինստիտուտի սահմանմանը, ազդարարի և նրան փոխկապակցված անձանց իրավական պաշտպանվածության երաշխավորմանը, ազդարարի նկատմամբ վնասակար գործողության դեպքում իրավական պատասխանատվության խստացման և այլ հարցերին։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծի և կից փաթեթի վերաբերյալ, որով կարգավորվում են հանձնաժողովի, որպես ինքնավար պետական մարմնի, կազմավորման և գործունեության կարգը, գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ԹԻՀԿ-ը ներկայացրել է շուրջ 50 առաջարկություն, որից 10-ն ընդունվել է օրինագծի հեղինակների կողմից։

ԱԺ կողմից ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում ստեղծվել են նաև իրավական հիմքեր և նախադրյալներ հանրային ծառայողների շահերի հայտարարագրման և շահերի բախման իրավիճակների կառավարման իրավական կարգավորման համար, որոնց իրականացման մեխանիզմներն ու իրավական երաշխիքները, սակայն, պետք է մշակվեն և ԱԺ կողմից հաստատվեն առաջիկա ամիսների ընթացքում ՝ ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 10-ից լիարժեք գործունեությունը: Դրանց վերաբերյալ ԹԻՀԿ-ը նույնպես ներկայացրել է առաջարկություններ, որոնք քննարկվել են հանդիպումների ընթացքում և ժամանակավորապես առկախվել՝ նկատի ունենալով, որ հանրային ծառայողների շահերի բախման իրավական կարգավորումներին կառավարությունն անդրադառնալու է առաջիկա ամիսների ընթացքում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930