Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վարչապետը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կարգավորել դաշտը։ Այսինքն՝ այն, ինչ մենք՝ լրատվամիջոցներս, կառավարությանն օգնելու համար ասում ենք արդեն տարիներ ի վեր ու չենք ստանում արձագանք, վարչապետը հանձնարարեց ընդամենը մեկ շաբաթում անել։ Ու տրանսպորտի նախարարը «գիշերում է» «Զվարթնոց» օդանավակայանում։
Հենց նույն օրն օդանավակայանից տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարեց, պարզեց, որ 7 տաքսիստներից միայն մեկն ունի լիցենզիա, կային տաքսիներ, որ տեխզննում չէին անցել, կային, որ անգամ վարորդական իրավունք չունեին։ Օդանավակայանում պարզվեց, որ մրցակցություն չկա։
Կա կոկիկ, մաքուր տաքսի ծառայություն, որը «Զվարթնոցից» Երեւանի կենտրոն բերում է 4-6 հազար դրամով, 19 հազար դրամով տանում է Սեւան, 47 հազար դրամով՝ Տաթեւ։ Կարճ ասած՝ խելքից դուրս գներ։ Հանձնարարեցին վերանայել գները։
Օրվա մի քանի ժամերին միայն նախարարությունը 30-ից ավելի չլիցենզավորված տաքսի հայտնաբերեց։
Անգամ հրապարակեց մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կազմակերպողների համար լիցենզիա ստանալու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Գուցե մտածեք, թե սա խոսում է նախարարության ակտիվ աշխատանքի մասին, իսկ մենք կասենք, որ սա խոսում է նախարարության զրոյական արժեքի մասին։
Զբոսաշրջիկը Հայաստանի հետ ամենաառաջին շփումը սկսում է օդանավակայանից, դուք ինչո՞ւ եք այսքան տարի դա հանդուրժել։ Ո՞վ չգիտի, որ տաքսիներն ունեն մեծ խնդիրներ, որ չսափրված են, որ մեկ կիլոմետրը 1000 մետր չէ, որ մեկ կիլոմետրը 100 դրամ չէ, որ նստելավարձը թանկ է, որ 2-3-րդ կիլոմետրից փոխում է հաշվիչի թիվը, որ օրենքի գրեթե բոլոր պահանջները ոտնահարվում են։
Արմինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում