Այսօր Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի և Եվրամիության միջև բանակցությունների հերթական փուլը՝ նոր համաձայնագրի շուրջ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, բանակցությունները կընթանան երկու ուղղություններով: Առաջին ուղղությունը կլինի քաղաքական և անվտանգության հարցերի շուրջ, երկրորդը՝ առևտրային և ներդրումային ուղղությամբ:
Բանակցությունները կշարունակվեն երկու օր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ