Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:
Դատախազը դատարանին գրություն էր ուղարկել՝ հայտնելով, որ հունիսի 6-19-ը արձակուրդում է լինելու եւ խնդրել դատական նիստը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 27-ին:
Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ում կեսարյան հատումից հետո «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին: Վերջինս 2015 թվականի հուլիսի 25-ին առավոտյան եղել է հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը, սակայն նա նույն օրը բարձր ջերմությամբ ԲԿ դիմած Մերի Մարգարյանին չի հոսպիտալացրել, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից Մերի Մարգարյանն օրեր անց մահացել է:
Դատաբժշկական հանձնաժողովը պարզել է, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:
Գործով Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ