Փարիզում անցկացված քիկբոսքինգի «Glori» մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ մարզական էթիկայի եւ արդար մրցակցության բոլոր կանոնները խախտած հոլանդացի Մուրտել Գրյունհարտի վրա հարձակված երկու անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Իսկ ռուսական championat.com կայքը մարզասերների շրջանում հարցում է կազմակերպել՝ ճշտելու, թե ո՞վ է կատարվածի իրական մեղավորը, հոլանդացի՞ն, որ թիկունքից հարվածել է ռինգում դիմադրություն ցույց չտված մրցակցին, Հարութ Գրիգորյա՞նը, որ անհասկանալի պատճառով դադարեցրել էր պայքարը, թե՞ ռինգի մրցավարը,, որը ժամանակին չգնահատելով իրավիճակը՝ չի ազդել մարտի ընթացքի վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ