Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը:
Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հայտնել:
Չորս կորուստներից մեկը եղել է մարտական պայմաններում, զինծառայողներից ևս մեկը մահացել է ավտովթարի հետևանքով, իսկ մյուս 2-ը սպանվել են որպես լրտես ՝ առանց դատավարության (տես «Լրտեսների գործը»):
Կորուստներ
Մայիսի 7-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, Նախիջևանի զորամասերից մեկի շարային մասի պետ Էմինով Միրնեմեթ Միրհասան օղլուն (Eminov Mirnemət Mirhəsən oğlu):
Մայիսի 9-ին ամենայն հավանականությամբ առաջնագծում սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu):
Մայիսի 20-ին հայտնի է դարձել, որ թաղել են հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Նախիջևանի Օրդուբադի շրջանի Դարքենդ գյուղի բնակիչ, զինծառայող (լեյտենանտ), 1993թ ծնված Հեյդարով Թեմկին Նիզամի օղլուին (Heydərov Təmkin Nizami oğlu)։
Մայիսի 26-ին գաղտնի կերպով թաղել են կրկին հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Ուջարը շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզալիև Էլչին Գուլու օղլուին (Mirzəliyev Elçin Qulu oğlu):
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում: