Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի կուրսանտը ուշաթափվել է արյունոտ անկողինը տեսնելուց հետո

Հունիս 12,2017 22:07

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 2015 թվականի հունվարի 28-ին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց նաեւ Հայկազի սպանության լուրը լսելուց հետո ուշագնաց եղած կուրսանտ Արայիկ Ավագյանը:

Նրա խոսքով, ինքը լավ հարաբերություններ է ունեցել ե՛ւ չորս ամբաստանյալի, ե՛ւ սպանված Հայկազ Բարսեղյանի հետ: Նա նույնպես, ինչպես այսօր հարցաքննված Էրիկ Բեգլարյանը, պատմեց, որ դեպքի մասին տեղեկացել է հունվարի 29-ի առավոտյան. «Մտել եմ 408 ննջասենյակ, տեսել եմ արյունոտ անկողինը և դուրս եմ եկել սենյակից։ Դրանից հետո ուշաթափվել եմ և ինձ տեղափոխել են բուժկետ»:

Արայիկ Ավագյանը արյունոտ անկողինը տեսնելուց հետո մտածել է, թե Հայկազ Բարսեղյանն ինքնասպանություն է գործել, իր խոսքով, ավելի ուշ պարզվել է, որ տեղի ունեցածը սպանություն է։ Նա պնդեց, որ դեպքի մասին այլ մանրամասներ չգիտի: Այս վկան էլ նախորդի պես պնդեց, որ Ռազմական ոստիկանությունից եկածներից է լսել, որ կուրսանտներ Գնել Թևոսյանը, Մովսես Ազարյանը, Վաչե Սահակյանն ու Նորիկ Սահակյանն են մեղադրվում սպանության մեջ:

Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը մեղադրվում են 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով Հայկազ Բարսեղյանին սպանելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930