Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատավորը չի կարողանում իր ծանրաբեռնվածությունը պլանավորել».

Հունիս 12,2017 21:33

Քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով դատական նիստն այսօր կրկին տեղի չունեցավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հակոբ Դեխնավիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը դժգոհեց, որ նախագահող դատավորը` Մարինե Մելքոնյանը, չի կարողանում իր ծանրաբեռնվածությունը պլանավորել. «Դրա պատճառով մարդիկ ժամերով սպասում են, այսօր վկաներ կային, որոնք պետք է հարցաքննվեին, հազիվ բերել էինք դատարան, պաշտպանական կողմի վկաներ էին»:

Հիշեցնենք, որ Հակոբ Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին՝ ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը:

Մեր հարցին՝ գործով ձեռք բերված  ինչ ապացույցներ եք արդեն դատարանում քննել, որոնք ապացուցում են Դեխնավիի անմեղությունը, պարոն Գյուրջյանը պատասխանեց. «Գրեթե բոլոր վկաները ցուցմունք տալիս են այն մասին, որ Դեխնավիի ու հանձնաժողովի նախագահի միջեւ միջադեպ է եղել, բայց արդեն բովանդակային առումով, թե ով ում ինչ է արել, մասամբ խուսափողական են, իրար հակասող վկաներ կան, որոնք հայտնում են, որ Դեխնավիին են խփել, վկաներ կան, որոնք հայտնում են՝ հակառակն է եղել…ամեն դեպքում, դեռեւս չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Դեխնավիի արարքի հետեւանքով հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտվել է ու ստեղծվել է հանձնաժողովի աշխատանքը շարունակելու անհնարինություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930