Մոսկվայում տեղի ունեցած հակակոռուպցիոն ակցիայի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 700 մարդ, այդ թվում ցույցի կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է medusa.io-ն:
Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ թվեր են հրապարակում: Ըստ Ռուսաստանի ՆԳՆ տվյալների՝ Մոսկվայում ձերբակալվել է 150, իսկ Սանկտ-Պետերբուրգում՝ 500 մարդ:
Ձերբակալվածների մեջ կան այլ երկրների քաղաքացիներ և անչափահասներ:
Ակցիան տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկոյ փողոցում: Քաղաքապետարանի հետ համաձայնեցվել էր ցույցը Սախարովի պողոտայում, մինչդեռ կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց չեն թույլատրել այնտեղ բեմ և սարքավորումներ տեղադրել, ինչի պատճառով էլ իրենք փոխել են ակցիայի անցկացման վայրը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Մոսկվայում ակցիային մասնակցել է շուրջ 5000, Պետերբուրգում՝ շուրջ 3500 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ