ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Զանգը շնորհավորել է Հայաստանի՝ ԱՄՀ-ին անդամակցության 25-ամյակի կապակցությամբ :
«Շնորհավորում եմ Հայաստանի՝ ԱՄՀ-ին անդամակցության և միջազգային ֆինանսական համայնքին միանալու 25-ամյակի կապակցությամբ: Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանն էական առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական կայունության ամրապնդման հարցում, որը վերաբերում է տնտեսական աճի բավարար տեմպերին, գնաճի վերահսկմանը և համեմատաբար լավ կառավարվող հարկաբյուջետային իրավիճակին:
Հպարտ ենք, որ Հայաստանի գործընկերն ենք՝ տնտեսության կարգավորման փուլում քաղաքականության իրականացման վերաբերյալ խորհուրդներ տրամադրելով, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, ինչն օգնել է ավելի ուժեղ տնտեսության հիմքեր դնել:
Ապագայում Հայաստանը պետք է շարունակի օգտվել ընձեռված հնարավորություններից և արձագանքել մարտահրավերներին: Կարևոր է շարունակել տնտեսության դիվերսիֆիկացիան և արդիականացումը՝ կայուն և ներառական տնտեսական աճի հասնելու համար:
Մենք ակնկալում ենք ապագա համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ, և պատրաստ ենք աջակցել Հայաստանին և նրա ժողովրդին»:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն