Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի հաշվին, ինչի՞ հաշվին». Գալուստ Սահակյանը գտել է, թե ինչի հաշվին ենք 2040-ին դառնալու 4 մլն

Հունիս 12,2017 18:45

«Ինձ տեսնելը եւ հարց տալը խելքին մոտ բան չէ»,- այսպես արձագանքեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, երբ փորձում էինք նրան մի քանի հարց ուղղել ԱԺ-ում քննարկված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման հետ կապված:

Մեր հարցին՝ ԱԺ ներկայիս նախագահ Արա Բաբլոյանն  ասաց, որ իշխանություններն ամեն ինչ կանեն եւ կոռուպցիան ՀՀ-ում արմատախիլ կանեն, Դուք դա իրատեսական համարո՞ւմ եք, որ կոռուպցիան մեր երկրում արմատախիլ կլինի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե իրատեսական չլիներ, այդ նախագիծը չէինք մտցնի»:

Մեր դիտարկմանը, որ այն ժամանակ էլ Հակակոռուպցիոն խորհուրդ կար, ի՞նչ արեց այդ խորհուրդը, որ սա ինչ անի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այն խորհուրդը խորհրդակցական մարմին էր, իսկ սա օրենսդիր, օրենքով հաստատված մարմին է»:

Հարցին՝ Դուք սպասում եք ռեալ արդյունքնե՞ր, վստա՞հ եք, որ կլինեն դրանք Հայաստանի պարագայում՝ նա պատասխանեց. «Ամբողջ աշխարհն է դրան սպասում, ոչ միայն մենք»:

Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ի իր ուղերձում ասաց, որ 2040-ին մենք առնվազն 4 մլն պետք է դառնանք: Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի այս խոստումը նույնպես իրատեսական է համարում: Մեր հարցին՝ 4 մլն ինչի՞ հաշվին պիտի դառնանք՝ պարոն Սահակյանը պատասխանեց. «Հայերի հաշվին, ինչի՞ հաշվին, ոչ ուրիշների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930